Մեր մանկության Երևանում գրեթե ամեն բակում, գոնե ամեն թաղում մի խելապակաս լինում էր: Շատերը այդ խելապակասներին կանչում-խոսեցնում, երգացնում ու կայֆ էին բռնում վրեքը: «Լավ բան չեն անում, դուք չանեք»,- ասում էին մեր մեծերն ու ծնողները: Կայֆ բռնողներին էլ երբեմն ամոթանք տվողներ կային:
Այսօր այդ խելապակասների մեծ մասը բլոգեր է դարձել, և գուցե ամենապոպուլյարը հենց իրենք են: Փաստորեն, դուրները գալիս է, որ իրենց վրա կայֆ են բռնում: Ա՜յ քեզ շրջադարձ: Մի հաջողակ խելապակաս եթե այս ամենի մասին գիրք գրեր, հավանաբար, կվերնագրեր՝ «Բարոյականության հակառակ կողմը»:
Արամ Աբաջյան